211652_close_icon
views-count1618 դիտում article-date 11:30 27-10-2021

Միանում եմ Ձեր արձանագրմանը․ Ռուբեն Ռուբինյանը՝ Գեղամ Մանուկյանի հայտարարության մասին, ըստ որի՝ Արցախը ուրացողը դավաճան է. Tert.am

Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ կապված երեկվա միջադեպին, երբ անվտանգության աշխատակիցները նրան հեռացրին ամբիոնից։

Tert.am-ի փոխանցմամբ՝ հարցին անդրադարձավ նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ «Իմ դիրքորոշումը հետևյալն է․ ցանկացած պատգամավոր հնարավորություն պետք է ունենա և ունի իր բոլոր դիրքորոշումները անկաշկանդ հայտնելու այս ամբիոնից, ինչպես կանոնակարգ օրենքով սահմանված է, բայց ոչ մի պատգամավոր չպետք է հնարավորություն ունենա վիրավորելու մեկ այլ պատգամավորի։ Անվտանգության աշխատակիցները ներս են հրավիրվել այն բանից հետո կամ այն բանի համար, որ պարոն Մանուկյանը, ըստ իս, անձնավորված վիրավորել էր պարոն Խաչատրյանին, ես դրանից հետո ընդամենը անջատել եմ նրա խոսափողը»,–ասաց Ռուբեն Ռուբինյանը։«Պարոն Ռուբինյանը անձնազոհաբար պատրաստ էր նաև անվտանգության ներգրավմամբ պաշտպանել պարոն Խաչատրյանի պատիվը, թեև պարոն Մանուկյանի խոսքի հետ կապված, կարծում եմ, որևէ խնդիր չկա, Արցախը ուրացողը չի կարող դավաճան չհամարվել, ուղղակի ուզում եմ մեջբերել Վիգեն Խաչատրյանի այս տարվա փետրվարի իննին արված հայտարարությունը՝ իշխող քաղաքական ուժը դեռևս չունի անհրաժեշտ հասունություն, սա է Վիգեն Խաչատրյանի կարծիքը ձեր մասին»,–ասաց Հայկ Մամիջանյանը։

Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքեց․ «Բայց արձագանքեք, որ Արցախը ուրացողը դավաճան է», և Ռուբեն Ռուբինյանը ամփոփեց․ «Միանում եմ Ձեր արձանագրմանը, պարոն Մանուկյան, բայց արձանագրենք, որ մարդկանց անձնավորված այս դահլիճում չի կարելի վիրավորել»։

Նմանատիպ նյութեր