1054 դիտում
18:25 12-11-2024
Ռուբեն Ռուբինյանը, նայելով Գեղամ Մանուկյանի աչքերին, ում եղբայրը Բաքվում է, ասաց, թե ընդդիմությունը թքած ունի գերիների վրա. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
Այսօր քննարկվում էր ընդդիմության` հայ գերիների անհապաղ ազատ արձակման պահանջով հայտարարության նախագիծը, առաջարկվում էր, որ ԱԺ-ն այն ընդունի: Իշխանությունը, իհարկե, տապալեց այն, այստեղ անտրամաբանական ու զարմանալի ոչինչ չկա: Այս մասին հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Աբսուրդը հասավ այն աստիճանի, որ հետևում նստող անձացից մեկը մոտեցավ ամբիոնին ու նայելով Գեղամ Մանուկյանի աչքերին, ում եղբայրը հիմա գտնվում Բաքվում, ասաց, որ ընդդիմությունն իրականում թքած ունի գերիների վրա, ու ուզում ենք՝ այս նախագիծը ընդունվի, որ դիվիդենտներ շահենք: Երևի ամեն մարդ դատում է իր արժեքային համակարգով: Ենթադրենք՝ ընդդիմությունն ուզում էր դիվիդենտ շահել, դուք էլ հերոսաբար արգելեցիք, կանխեցիք այդ վտանգը, հերոսաբար պահեցիք դիրքերն ու չթողեցիք, որ դիվիդենտ շահի: Իսկ դուք կարո՞ղ է վախենում եք Ադրբեջանին դատապարտել, լավ մի դրվագ լինելո՞ւ է:
Այս 4 տարվա ընթացում հարձակվել են Հայաստանի վրա, Արցախն էթնիկ զտման են ենթարկել, փաստացի ցեղասպանություն են արել, տասնյակ հայերի ապօրինի պահում են Բաքվում, դուք դատապարտելո՞ւ եք Ալիևին:
Հետո ասում են ինչու այս հայտարարություններո՞վ են լուծվում այս հարցերը, ասում են՝ մենք ամեն ինչ անում ենք, որտե՞ղ դա պիտի տեսնենք»,- ասաց պատգամավորը:
Նա բերեց Իսրայելի օրինակը: «Մենք տեսնում ենք, որ Իսրայելն ամեն ինչ անում է իր գերիներին վերադարձնելու համար, չնայած նրան, որ իրենց ազատելու համար ռազմական գործողություններ է ձեռնարկել, ու այդքան դատապարտվել է, բայց այդ գերիների նկարները Երուսաղեմի ամեն փողոցում ու անկյունում են, բայց ՄԱԿ-ի ամբիոնից հնչում է այդ թեման, դա մեխ է, ու այդ թեմայի շուրջ է կառուցվում բոլոր քայլերը։ Իսկ ձերը որտե՞ղ պիտի տեսնենք: Հայտարարություն չեք ընդունում, որևէ կոնկրետ քայլ չեք ձեռնարկում ու գլուխ եք գովում, որ հարյուրավոր գերիներ եք հետ բերել։ Կներեք, իսկ նախքան ձեր իշխանությունը քանի՞ գերի ենք մենք ունեցել։
Ռուբեն Ռուբինյանը հասցրե՞լ էր այդ մտքի գոհարով կիսվել, օրինակ, Եվրոպական խորհրդարանի իր գործընկերների հետ, որ հայտարարություններով գերիներ չեն բերում ու հերոսաբար կանխել, որ Եվրոպական խորհրդարանն էլ այդպիսի բանաձև չընդուներ հանկարծ։ Եվ վերջում, իրականում այս իրավիճակում մեր քաղաքացիները հաճախ հարցնում են՝ լավ, ո՞րն է այլընտրանքը, չէ՞ որ մենք պարտված երկիր ենք, մենք ի՞նչ հնարավորություններ ունենք:
Այս նախագիծը նաև դրան էր միտված։ Մենք այս նախագիծը բերել էինք՝ ասելու, որ չնայած այս վիճակում, այո, Հայաստանը այլընտրանք և բանակցային գործիք ուներ։ Սիրելի՛ քաղաքացիներ, օրինակ, գերիների անհապաղ և ամբողջական վերադարձը կարող է լինել նախապայման ցանկացած բանակցությունների համար ու նախքան որևէ հող հանձնելը, դիրք հանձնելը պետք է լուծվեին այս մարդասիրական հարցերը։ Հասկանալի՞ օրակարգ է սա բոլոր միջազգային գործընկերների համար, այո, իրենք էլ են դա պահանջում, այո, հնարավո՞ր է՝ սա անել նորմալ բանակցողների պարագայում, այո, կանեն այս իշխանությունները նման բան, իհարկե՝ ոչ»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»