211652_close_icon
views-count1521 դիտում article-date 14:06 27-10-2021

Արցախում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպքեր

Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 26-ին կատարվել է 169 թեստավորում, գրանցվել կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպքեր: Վարակակիրներից 21-ը Ստեփանակերտ քաղաքի, 6-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Ասկերանի, 2-ը՝ Մարտունու  շրջանների բնակիչներ են: Վարակվածներից  5 հոգի էլ ՀՀ քաղաքացի է:

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 145 վարակակիր:  Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 70-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Առկա է մահվան մեկ դեպք։ Հիվանդը՝  68-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, կրծքավանդակի հետին մասի սարկոմա, պրոգրեսիվ պոլիօրգան անբավարարություն:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16 057 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 763-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում:

Նմանատիպ նյութեր