41710 դիտում
14:32 28-10-2021
35-ամյա տղամարդը «Սլավմեդ» բժշկական կենտրոնի վիրաբույժին մեղադրում է իր քրոջ մահվան մեջ
SHAMAHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 27-ին, նշված բաժին դիմած Արմավիրի մարզի բնակիչ՝ 35-ամյա Հովհաննես Հ-ի ահազանգի փաստով։
Այդ օրը, ժամը 11։30-ին Հովհաննես Հ-մ հաղորդւմ է ներկայացրել ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում վիրաբույժի կողմից ոչ պատշաճ բուժման հետևանքով առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում իր քույրը՝ Հռիփսիմե Հ-ն, նշված բժշկական կենտրոնում մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
SHAMSHYAN.com-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել «Սլավմեդ» ԲԿ-ի տեսակետը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
63982 դիտում
10:39 20-08-2023
Նորածնի մահվան դեպք Երևանում. 26-ամյա հայրը «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրում է իր երեխայի մահվան մեջ