211652_close_icon
views-count2898 դիտում article-date 10:04 29-10-2021

Ուշագրավ պատմություն պատմեց ՌԴ մեկնած հայ պաշտոնյաներից մեկը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարբեր կարծիքներ են շրջանառվում, թե աշխարհաքաղաքական կենտրոններն ինչ վերաբերմունք ունեն Հայաստանի իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Որոշ փորձագետներ կարծում են, որ Փաշինյանն այսօր ձեռնտու է բոլորին: Ոմանք էլ պնդում են, թե ՌԴ իշխանությունները նրան ուզում են օր առաջ հեռացնել իշխանությունից:

Այս առումով մի ուշագրավ պատմություն պատմեց վերջերս պաշտոնական պատվիրակության կազմում ՌԴ մեկնած հայ պաշտոնյաներից մեկը: Ասաց, որ ոչ պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ իրենք շոկի մեջ են ընկել, երբ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, անդրադառնալով հունիսի 20-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին, բառացիորեն ասել է. «Мы молились, чтобы его переизбрали»: Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է եղել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր