211652_close_icon
views-count4015 դիտում article-date 10:15 29-10-2021

Ինչու են փակվում «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները կդադարեցնեն իրենց գործունեությունը։ Այս որոշումը կառավարությունը երեկվա նիստում կայացրեց։ Գործադիրը որոշեց 2022 թ. հունվարի 1-ից դադարեցնել այդ 2 ՔԿՀ-ների գործունեությունը։

Ինչո՞վ է բացատրում արդարադատության նախարարությունը «Կոշի» եւ «Հրազդանի» փակման անհրաժեշտությունը։ Ըստ պետական այս գերատեսչության՝ կառավարության 2019 թ. նոյեմբերի 28-ի «ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թթ. միջոցառումների ծրագիրը եւ ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձեւավորման եւ գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» թիվ 1717-Լ որոշմամբ հաստատված՝ ՔԿՀ-ներում ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման եւ այդ հիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախատեսված է հետեւյալը՝ 1. Փակել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները, որի հետեւանքով Երեւանի տարածքում կկառուցվի շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ ընդգրկելով նաեւ ստացիոնար հիվանդանոց: Երեւանի կենտրոնից (մամուլի շենքի հարեւանությամբ) կհանվի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն։ 2. «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ն ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք։ 3. «Հրազդան» ՔԿՀ-ն լուծարել եւ «Սեւան» ՔԿՀ-ի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» ՔԿՀ-ի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների եւ կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք։ 4. «Արմավիր» ՔԿՀ-ում ապահովել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պայմաններ, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, եւ կառուցել օդափոխության համակարգ:

Ըստ արդարադատության նախարարության՝ «հատկանշական է, որ ուսումնասիրությունների եւ առկա հիմնախնդիրների համատեքստում» իրենք իրականացրել են աշխատանքներ՝ ՔԿՀ-ների օպտիմալացման պլանի վերանայման ուղղությամբ: Մասնավորապես՝ դիտարկվել է ՔԿՀ-ների ավելի լայն օպտիմալացման պլան ունենալու հնարավորության հարցը, քան նախատեսված է նշյալ ռազմավարությամբ, եւ, ի թիվս այլնի, դիտարկվել է «Կոշի» փակման նպատակահարմարության հարցը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր