4891 դիտում
09:43 17-10-2020
ԵՄ-ի դռներն ավելի ամուր են փակվում Թուրքիայի առջև․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Ավստրիայի Ազգային խորհուրդը՝ խորհրդարանը, հոկտեմբերի 14-ին միաձայն ընդունեց Արցախում թուրքական ռազմական միջամտությունը և Թուրքիայի կողմից Ադրբեջանին սպառազինության տրամադրումը դատապարտող բանաձև։
Ավստրիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևի կարևորության և հայ-ավստրիական հարաբերությունների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է Միջազգային խաղաղության ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ (Ավստրիա), քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանի հետ։
«Ավստրիացի պատգամավորներն այս անգամ թիրախավորված քննադատեցին Թուրքիայի կողմից զենքի մատակարարումը և պատերազմական գործողությունների հրահրումը, հակամարտող կողմերին կոչ արեցին վերադառնալ հրադադարին և պատրաստակամություն հայտնեցին Վիեննայում պլատֆորմ տրամադրել բանակցությունների համար։ Այն հանգամանքը, որ միջազգային հարաբերություններում կարևոր դերակատարում և չեզոք երկրի կարգավիճակ ունեցող Ավստրիան է հանդես գալիս հստակ դիրքորոշմամբ՝ փոխում է նաև միջազգային հանրության կարծիքը՝ ծանր կացության մեջ դնելով Թուրքիային»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4346 դիտում
18:55 01-11-2017
Երևանի թիվ 26 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել ավելի քան 110 սաների առջև
2310 դիտում
17:44 14-12-2017
Երևանի հ. 160 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել ավելի քան 160 սաների առջև
2905 դիտում
15:52 21-10-2016
Երևանի թիվ 126 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 350 սաների առջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1414 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»