211652_close_icon
views-count875 դիտում article-date 15:51 29-10-2021

Նախարարությունը տեղահանված 200 ընտանիքների լվացքի մեքենաներ է տրամադրել

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղահանված 200 ընտանիքների լվացքի մեքենաներ է տրամադրել:


Դրանք Արցախի սոցիալական գերատեսչությանն են փոխանցվել Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի կողմից: Լվացքի մեքենաների ձեռքբերմանն օժանդակել են նաև առանձին անհատներ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Արցախից:

Նվիրատվության նախաձեռնողներն, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանի հետ մեկտեղ, անձամբ են հետևել մարդասիրական օգնությունը քաղաքացիներին փոխանցելու աշխատանքներին:

Կարիքների գնահատման միջոցով՝ առավել ծանր սոցիալական ենթախմբում գտնվող անձանց անհրաժեշտ կենցաղային պարագաներով ապահովելու ծրագրի շրջանակներում կյանքի կոչված աջակցությունը շարունակական բնույթ է կրում:

Այն հաջորդաբար կտարածվի սոցիալական այլ խմբերի վրա ևս:

Նմանատիպ նյութեր