1225 դիտում
10:17 30-10-2021
Վարչապետի աշխատակազմում կրճատումներ կլինեն․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, վարչապետի աշխատակազմում առաջիկայում կրճատումներ են նախատեսված աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ: Օպտիմալացման անվան տակ ցանկություն կա ձերբազատվել «անցանկալի» աշխատակիցներից: Ավելին, կան տեղեկություններ, որ մի քանիսին արդեն տեղեկացրել են հունվարի 3-ից աշխատանքից ազատվելու մասին։ Նշենք, որ ըստ մեր աղբյուրների, ընդհանուր առմամբ խոսքը մոտ 50 աշխատակցի մասին է:
Կրճատվողների մեջ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր հիմնականում երկարամյա աշխատանքային փորձ ունեցողներ են։ Մեր ունեցած տեղեկություններով, Հարությունյանի այս նախաձեռնությունն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի սրտով չէ. վերջինս խորհուրդ է տվել չշտապել և ավելի մանրամասն կշռադատել նման որոշում կայացնելուց առաջ, սակայն Հարությունյանն ամեն ինչ անում է վարչապետին համոզելու համար։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել վարչապետի աշխատակազմից, սակայն դա այդպես էլ չհաջողվեց մեզ: Կփորձենք նաև երկուշաբթի և պատասխան ստանալու դեպքում կներկայացնենք նաև դա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1319 դիտում
09:29 23-05-2017
Ազգային ժողովի աշխատակազմում կրճատումներ կլինեն. «Ժամանակ»
1955 դիտում
20:30 23-05-2016
Կրճատումներ կլինեն նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում` բայց իրատեսական հիմունքներով
Այս բաժնից
1396 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»