211652_close_icon
views-count1958 դիտում article-date 20:30 23-05-2016

Կրճատումներ կլինեն նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում` բայց իրատեսական հիմունքներով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չթաքցրեց, որ կրճատումներ կլինեն նաև ՀՀ ՄԻՊ գրասենյակում, սակայն նշեց, որ ավելի շատ հակված են գործառութային արդունավետության տեսանկյունից լուծումներ գտնելուն: «Պետք է մի քիչ իրատեսական լինել, նախնական նախատեսումներ ունենք, որ որոշակի օպտիմալացում իրականացնենք, նկատի ունեմ՝ ստորաբաժանումներ նոր կստղծվեն, հատկապես, պայմանավորված միջազգային պարտավորություններով, բայց այս պահին լուրջ կրճատումների մասին չեմ խոսում, որովհետև ռեսուրսները սահմանափակ են և պետք է հստակ գնահատումներ իրակացվեն »,-ասաց ՀՀ ՄԻՊ-ը: 2015 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստացել է 5200-ից ավելի դիմում, որոնցից քննարկման է ընդունվել 928-ը, և դրանից դրական լուծում է ստացել մոտ կեսը: Ըստ որում, նախորդ տարի դիմում-բողոքների աճ է եղել նախորդ՝ 2014-ի համեմատ: ՄԻ պաշտպանը հատկապես կարևորում է գրասենյակի արձագանքման ծառայության աշխատանքը, որի շրջանակներում, իրականացվել են այցելություններ կալանավայրեր, մեկուսարաններ, դեպքի վայրեր, որտեղ, ըստ նախնականա ահազանգերի, խախտվում են մարդու իրավունքները, տեղի ունենում՝ անօրինություններ: Արման Թաթոյանը նշեց, որ այս տարվա իր գերակայություններից է ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի կադրերի ու աշխատանքի որակի բարձրացումը:

Նմանատիպ նյութեր