1290 դիտում
11:27 30-10-2021
Ուսումնավարժություն Բյուրականում. հրդեհաշիջման աշխատանքներին հետևել են Արտակարգ իրավիճակների և Շրջակա միջավայրի նախարարները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 29-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում անցկացրել է «Խոշոր անտառային հրդեհների մարման առանձնահատկությունները և հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարումը, մարտավարության ձևերի և մեթոդների կիրառումը» թեմայով ուսումնավարժանք: Տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայությունը, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը, Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ, ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչությունը, ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, ԱԻՆ ՓԾ Հոգեբանական աջակցության բաժինը, Արագածոտնի մարզի անտառտնտեսությունը, Բյուրական և Անտառուտ համայնքների բնակչությունը: Աշխատանքներին ներգրավվել են 80 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 22 աշխատակից, համայնքների կամավորական խմբերից 10 մարդ, 4 հրշեջ ավտոմեքենա, 5 հատուկ տեխնիկա, 3 անօդաչու թռչող սարք, 7 օժանդակ տեխնիկա, 5 անձնական մեքենա և սկզբնական հրդեհաշիջման միջոցներ:
Սցենարի համաձայն անտառպետության հարավ-արևելյան հատվածում հրդեհ էր բռնկվել: Մարման աշխատանքները սկզբնական փուլում կազմակերպվել էր անտառտնտեսության ուժերով ու միջոցներով, սակայն չի հաջողվում մարել հրդեհը, որը քամու ուժգնության պայմաններում արագ տարածվել է ծառերի վերգետնյա մասերով: Այդ մասին ահազանգ է փոխանցվում Արագածոտնի ՄՓՎ ՃԿԿ «911» ահազանգման կենտրոն:
ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի որոշման համաձայն ծավալվել է ղեկավարման շտաբ, որոշում է կայացվել հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել նաև ՓԾ ՀՆՓԱԻԿ-ին, ՓԾ ՀԱԲ-ին, ՓԾ բուժծառայությանը և մոտակա համայնքների բնակչությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ՀՀ Պաշտպանության նախարարության և ոստիկանության ստորաբաժանումներին:
Անտառի անվտանգ տեղամասում ծավալվել է օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկվել են լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Ուսումնավարժության նպատակն էր ամրապնդել հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի գիտելիքները խոշոր անտառային հրդեհների հրդեհաշիջման ուղղությամբ, կատարելագործել գիտելիքները և փորձը արձագանքող ուժերի միջև փոխգործակցության կազմակերպման և գործողությունների ներդաշնակեցման առումով:
Վարժանքին հետևել են Արտակարգ իրավիճակների և Շրջակա միջավայրի նախարարներ՝ Անդրանիկ Փիլոյանը և Ռոմանոս Պետրոսյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը:
Ա. Փիլոյանը նշել է, որ անձնակազմը լիովին կատարել է իր առջև դրված խնդիրը: Ռոմանոս Պետրոսյանը ևս կարևորում է նման վարժանքների անցկացումը, քանի որ կանաչ գոտիների պահպանության գործում մեծ է նաև ԱԻՆ-ի դերը:
Վարժանքի մասնակիցները Բյուրականի անտառպետության տարածքում նաև մասնակցել են միասնական ծառատունկի:

Նմանատիպ նյութեր
1440 դիտում
22:50 26-05-2022
Ուսումնավարժություն Բյուրականում. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև ՊՆ ուղղաթիռ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1589 դիտում
16:52 05-06-2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը շնորհավորական ուղերձ է հղել Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով
Այս բաժնից
565 դիտում
18:31 01-11-2024
Մատենադարանում բացվել է նոր լաբորատորիա
547 դիտում
18:19 01-11-2024
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
562 դիտում
18:06 01-11-2024
Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի մշակույթի նախարարի տեղակալ Օբիդ Նազարիոնի հետ