1635 դիտում
13:54 01-11-2021
Այսօրվանից ուժի մեջ են մտնում կորոնավիրուսի դեմ պայքարի նոր կարգավորումները. Որոնք են դրանք
ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում: Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։
Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են.
. Տարիքը՝ 0-5 տարեկանը ներառյալ,
. ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներ և միջոցառման անմիջական մասնակիցներ (բացառությամբ լրագրողների և սպասարկող անձնակազմի).
. քրոնիկ շնչառական հիվանդությունների առկայություն՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարությունը՝ պայմանով, որ նշված անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ,
. ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը.
. բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությունը,
. հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելը,
. հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնելը,
. խուլ-համրությունը (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը),
.հոգեկան խանգարումները և վարքի խանգարումները,
.կոգնիտիվ խանգարումները,
.դեմքի վնասվածքը կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտությունը.
.ծխելը, խմելը և սնվելը:
Բացի այդ, այն քաղաքացիները, ովքեր աշխատում են և պատվաստվել են առաջին դեղաչափով, եթե խախտեն առաջին և երկրորդ դեղաչափի միջև պատվաստման ժամկետները, ապա այդ ընթացքում գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտման բացասական արդյունք։

Նմանատիպ նյութեր
2065 դիտում
12:12 01-12-2020
Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը. Հայաստանի բանկերի միություն
10170 դիտում
11:27 22-01-2022
Այսօրվանից ուժի մեջ են մտնում հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումները
648 դիտում
14:39 01-07-2022
Այսօրվանից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»