211652_close_icon
views-count1119 դիտում article-date 16:23 01-11-2021

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին

Նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին:

Կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված ծրագրերի իրականացումը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է նաեւ միջազգային տարբեր հարթակներում երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանն  ու կայունությանը՝ այս համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործընթացում:  Ալեն Սիմոնյանը շեշտել է  Ադրբեջանում  պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական  անձանց հայրենադարձման առաջնահերթությունը:

Զրույցի առանցքում են եղել նաեւ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին  վերաբերող թեմաներ:

Նմանատիպ նյութեր