829 դիտում
11:17 03-11-2021
Ծնելիության տեմպերն ու արտագաղթի հոսքը․ նախատեսվում են 400 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «2021 թ. առաջին կիսամյակի ամփոփված տվյալներով` Հայաստանում ծնվել է 17.211 երեխա, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 15.893 էր: Աճն էական է եւ շատ նշանակալի նախորդ՝ ճգնաժամային տարվա երկրորդ կիսամյակից հետո: Հայաստանից արտագաղթի որոշակի հոսքի պայմաններում նման ցուցանիշի գրանցումը խոստումնալից ու ուրախացնող հանգամանք է: Նշանակալից է նաեւ մեկ այլ ցուցանիշ` այս տարվա 8 ամիսներին արձանագրվել է 14.359 ամուսնություն:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` նախորդ տարվա սահմանափակումներից հետո արտագնա աշխատանքի մեկնողների նման հոսքը լիովին կանխատեսելի էր: Սակայն 2022 թ. խոստանում է այս առումով բավականին բարենպաստ լինել: Բանն այն է, որ կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեում նախատեսել է աննախադեպ ծավալի կապիտալ ներդրումների ծրագիր` այն հատում է 400 մլրդ դրամի շեմը: Նման թվեր չեն եղել նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում: Այդ ծրագրերի մեծ մասն ընդգրկելու է կապիտալ շինարարությունը: Այս պայմաններում, բնականաբար, մեծ է լինելու աշխատուժի պահանջարկը: Գործադիրն առաջնային խնդիր է դրել իրականացնել կապիտալ ծախսերի ողջ ծավալը:
Ծնելիության նման տեմպերը եւ ներքին աշխատուժի պահանջարկի մեծացումը էականորեն կնպաստեն հանրապետության ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Ծնելիության նման աճը պայմանավորված է ոչ միայն Արցախյան պատերազմով, քանզի հայտնի ճշմարտություն է, որ պատերազմներից հետո երկրներում ծնելիության աճ է գրանցվում, այլեւ այն խթանող մի քանի ծրագրերով, որոնք ընդունել է գործադիրը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
13225 դիտում
10:35 12-02-2022
Արտագաղթի տեմպերն աճում են. «Ժողովուրդ»
2990 դիտում
13:59 19-03-2020
25 մլրդ դրամի աջակցություն բիզնեսին, 25 մլրդ դրամի սոցաջակցության փաթեթ․ վարչապետ
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»