211652_close_icon
views-count2088 դիտում article-date 17:16 03-11-2021

Հայաստանում տեղի ունեցավ առաջին կրթական «Օսկարը»՝ Koreez շոու-մրցանակաբաշխությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 30-ին «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում կայացավ բոլորի կողմից սպասված Koreez համադպրոցական մրցույթի շոու- մրցանակաբաշխությունը։

Koreez համադպրոցական կրթական շարժումն իր շուրջ համախմբելով երեք տասնյակից ավելի հայտնի տեխնոլոգիական ընկերություններ, Հայաստանի կրթությամբ մտահոգ բազմաթիվ մարդկանց՝ կարողացավ իրականացնել իր առջև դրված կարևոր երկու նպատակները՝ առաջին անգամ Հայաստանում իրապես խրախուսել աշակերտների կրթվելու մղումը և մեծարել այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։

Koreez 2021 առաջին մեծ կրթական մրցանակաբաշխությանը ներկա էին 2000-ից ավելի մասնակիցներ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, կրթական դեսպաններ և այլն)։ Շուրջ 100 աշակերտներ, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները ստացան բազմաթիվ խրախուսական և արժեքավոր մրցանակներ։

Հիշեցնենք, որ Koreez համադպրոցական մրցույթը հեղինակել է կրթության ոլորտում ավելի քան 12 տարվա փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմը։ Մրցույթին մասնակցել էին ՀՀ և ԱՀ շուրջ 734 հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանի ավելի քան 6300 գրանցված աշակերտ։ Թեժ պայքարի արդյուքում ձևավորվել են յուրաքանչյուր տարիքային խմբի ԹՈՓ 10 լավագույնները, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները։

5-րդ դասարան
Մկրտիչ Գաբրիելյան - Շիրակ, Գյումրու «Ֆոտոն» վարժարան
Կորիզ 2021 առցանց մրցույթի 5-րդ դասարանի հաղթող Մկրտիչ Գաբրիելյանի դասղեկ՝
Նվարդ Մարտիրոսյան։ Գյումրու «Ֆոտոն» վարժարան:
6-րդ դասարան
Ռուբեն Գյագունց- Սյունիք, Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոց
Կորիզ 2021 առցանց մրցույթի 6-րդ դասարանի հաղթող Ռուբեն Գյագունցի դասղեկ՝ Մելինե
Հարությունյան։ Սյունիք, Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոց
7-րդ դասարան
Նվեր Արզումանյան - Երևանի թիվ 17 հիմնական դպրոց
Կորիզ 2021 առցանց մրցույթի 7-րդ դասարանի հաղթող Նվեր Արզումանյանի դասղեկ՝
Տաթեվիկ Եսայան։ Երեվանի թիվ 17 հիմնական դպրոց։
8 -րդ դասարան
Նարե Մանուկյան – Գեղարքունիք, Սևանի թիվ 1 հիմնական դպրոց
Կորիզ 2021 առցանց մրցույթի 8-րդ դասարանի հաղթող Նարե Մանուկյանի ուսմասվար՝
Լիանա Ներսիսյան։ Սևանի թիվ 1 հիմնական դպրոց։
9 -րդ դասարան
Կորիզ 2021 առցանց մրցույթի 9-րդ դասարանի հաղթող Լիլիթ Վարդանյանի դասղեկ՝ Ռիմա
Դավթյան։ Մասիսի թիվ 1 հիմնական դպրոց։
Լիլիթ Վարդանյան –Արարատ, Մասիսի թիվ 1 հիմնական դպրոց
10 -րդ դասարան
Գալուստ Գալստյան - Տավուշ, Բերդի ավագ դպրոց
Կորիզ 2021 առցանց մրցույթի 10-րդ դասարանի հաղթող Գալուստ Գալստյանի դասղեկ՝
Սյուզաննա Մելիքյան։ Բերդի ավագ դպրոց։
11 -րդ դասարան
Մենուա Բաղրամյան –Երևանի «Հայ Ասպետ» դպրոց

Կորիզ 2021 առցանց մրցույթի 11-րդ դասարանի հաղթող Մենուա Բաղրամյանի ուսուցիչ
Նարինե Գևորգյան։ «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամ։
12 -րդ դասարան
Աննա Գասպարյան –Երևանի ԵՊՀ-ի ֆիզ.մաթ. վարժարան
Կորիզ 2021 առցանց մրցույթի 12-րդ դասարանի հաղթող Աննա Գասպպարյանի դասղեկ՝
Ռուզաննա Գասպարյան։ Երևանի ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր