211652_close_icon
views-count1730 դիտում article-date 17:28 29-10-2021

Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա ամենամեծ «Koreez» կրթական տոնը

Հոկտեմբերի 30-ին ժամը՝ 16։30-ին, «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Koreez համադպրոցական մրցույթի հանդիսավոր շոու-մրցանակաբաշխությունը։ Koreez համադպրոցական կրթական շարժման գլխավոր նպատակն է առաջին անգամ Հայաստանում իրապես խրախուսել աշակերտների կրթվելու մղումը՝ մեծարելով այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։  Կրթական շարժմանն են միացել գաղափարակից երեք տասնյակից ավելի հայտնի տեխնոլոգիական ընկերություններ, հանրաճանաչ մարդիկ Հայաստանից և արտերկրից։
          
Koreez 2021 առաջին մեծ կրթական մրցանակաբաշխությանը ներկա կլինեն 2000-ից ավելի մասնակիցներ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, կրթական դեսպաններ և այլն), որոնց համար Koreez կրթական շարժման թիմը նախապատրաստել է մեծ կրթական տոն։
Հիշեցնենք, որ Koreez համադպրոցական մրցույթը հեղինակել է կրթության ոլորտում ավելի քան 12 տարվա փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմը։

Մրցույթին մասնակցել էին ՀՀ և ԱՀ շուրջ 734 հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանի ավելի քան 6300 գրանցված աշակերտ։

Թեժ պայքարի արդյուքում ձևավորվել են յուրաքանչյուր տարիքային խմբի ԹՈՓ 10 լավագույնները, ինչպես նաև նրանց ուսուցիչներն ու տնօրենները, որոնք կպարգևատևվեն բազմաթիվ արժեքավոր և խրախուսական մրցանակներով (նոութբուքներ, պլանշետներ, բջջային հեռախոսներ և այլն)։        

 
 

Նմանատիպ նյութեր