211652_close_icon
views-count1854 դիտում article-date 13:48 20-02-2015

Կիմ Չեն Ինը հանրությանն է ներկայացել նոր սանրվածքով

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ազատվել է իր ավանդական սանրվածքից, գրում է People ամսագիրը: Նախօրեին հյուսիսկորեացի առաջնորդը Պհենյանում քաղխորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացել է բոլորովին նոր սանրվածքով, որը հիշեցնում է դերասան Ուիլ Սմիթին: Լուսանկարներն անմիջապես հայտնվել են համացանցում: Ըստ ամսագրի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդները միշտ սուր հայտարարություններ անելուց առաջ նոր սանրվածքով են հայտնվել հանրության առաջ: Վերլուծաբանները ենթադրում են, որ Կիմ Չեն Ինը նույնպես պատրաստվում է կարևոր հայտարարությամբ հանդես գալ:

Նմանատիպ նյութեր