211652_close_icon
views-count3583 դիտում article-date 14:25 04-11-2021

ՀՀ սահմանի հայ-վրացական հատվածի տեղամասում Հայաստանը սահմանային նոր ներկայացուցիչ ունի

Կառավարության այսօրվա նիստում որոշեց Հայաստանի պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ և Աշոցք-Ամասիա տեղամասերի սահմանային ներկայացուցիչ նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Էդգար Սերգեյի Հունանյանին:

Որոշման հիմնավորման մեջ տեղեկացվում է նաև, որ Կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 856-Ա որոշման 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ տեղամասի սահմանային ներկայացուցիչ է հանդիսանում ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, փոխգնդապետ Արման Մաքսիմի Մարալչյանը, իսկ 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Աշոցք-Ամասիա տեղամասի սահմանային ներկայացուցիչ է հանդիսանում ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի առանձին սահմանապահ պարետատան պարետ, փոխգնդապետ Հուսիկ Վարազդատի Մարտիրոսյանը:

Նմանատիպ նյութեր