971 դիտում
09:01 05-11-2021
ԵԽԽՎ համազեկուցողներին զարմացրել է իշխանությունների որոշումը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան հարցով ԵԽԽՎ համազեկուցողները, որոնք մի քանի օր է՝ Երեւանում են եւ հանդիպումներ են ունենում տարբեր շրջանակների հետ, խորհրդարանական ընդդիմության հետ երեկ ունեցած հանդիպմանը չեն թաքցրել իրենց զարմանքը գործող իշխանությունների կողմից լրատվամիջոցների նկատմամբ իրականացվող սահմանափակումների վերաբերյալ։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը նրանց հայտնել է, թե 30 տարվա պատմության մեջ առաջին անգամ ՀՀ իշխանությունները որոշել են լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակել խորհրդարանում, որը նիստի օրերին քրեակատարողական հիմնարկ է հիշեցնում: Ասել է, որ ՔԿՀ-ներում ավելի հեշտ է տեղաշարժվելը, քան լրագրողներին են թույլատրում խորհրդարանում։
Համազեկուցողների աչքերը կլորացել են՝ նրանք հետաքրքրվել են, թե երբ է կայացվել այդ որոշումը, ում կողմից, ինչպես է դրսեւորվում եւ այլն: Ապա խնդրել են ընդդիմադիր պատգամավորներին գրավոր տարբերակով իրենց տրամադրել այդ որոշումը։ Վարդեւանյանը հանդիպմանը ներկայացել է պատրաստ եւ տեղում նրանց է փոխանցել փաթեթը, որում ընդգրկված են եղել այս եւ բոլոր մյուս խնդրահարույց որոշումներն ու օրենքները` մամուլի հետ կապված։
Համազեկուցողներին են ներկայացվել նաեւ դատական համակարգի, մարդու իրավունքների եւ այլ ոլորտների խնդիրներ, որոնք, բնականաբար, իշխանական պաշտոնյաներն ու պատգամավորները չեն ներկայացնում համազեկուցողներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
931 դիտում
19:37 17-06-2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին
754 դիտում
19:12 18-06-2014
Կառավարության ղեկավարն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին
1147 դիտում
21:34 10-06-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
Այս բաժնից
1378 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
850 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»