211652_close_icon
views-count1709 դիտում article-date 16:20 07-11-2021

Միասնական ազգային երազանք չապահովելով՝ մենք մնալու են պարտված հոգեբանությամբ․ դա մեր մեծագույն բացն է. Թևան Պողոսյանը՝ պատերազմից մեկ տարի անց հայկական կողմի անելիքների մասին

Պատերազմը դեռ չի ավարտվել, այն դեռ շարունակության մեջ է, զինադադարի պայմանավորվածություն է միայն եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ ամփոփելով հայկական կողմի անելիքները պատերազմից մեկ տարի անց։

Նա նշեց, որ Հայաստանը թևակոխել է մեծագույն ճգնաժամերի փուլ և այս մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամերին գումարվել են բարոյահոգեբանական և անվտանգության ճգնաժամերը։

«Ցավոք սրտի, այս մեկ տարվա ընթացքում չկարողացանք հաղթահարել ոչ մեկը։ Այսօր և՛ անվտանգության ճգնաժամը գոյություն ունի, և՛ բարոյահոգեբանական ճգնաժամը, և՛ առողջապահական համակարգի ճգնաժամը, և՛ տնտեսական, սոցիալական դժվարությունները, և դրան գումարած՝ աշխարհաքաղաքական անհասկանալի շրջապտույտը, որը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, և Հայաստանի իշխանությունները չեն կարողանում գտնել այն ճիշտ ուղիները, որոնցով կկարողանան տանել երկիրը»,-ասաց նա։

Թևան Պողոսյանը նկատեց, որ նոյեմբերի 10-ից հետո, համաձայն հրադադարի համաձայնության, եթե զորքերը պետք է նույն կետում կանգնեին, Հայաստանի իշխանությունները գնացել են ահավոր մեծ զիջումների՝ բանավոր համաձայնություններով հողեր հանձնելու։ Նա հարց բարձրացրեց, թե նոյեմբերի 9-ին որտե՞ղ էին գտնվում հայկական զինված ուժերը, և հիմա որտե՞ղ են՝ հավելելով, որ հայ ռազմագերիները չեն վերադարձվել։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր