43813 դիտում
09:57 09-11-2021
Շտապօգնության ուշ ժամանելու պատճառով վիճաբանություն է ծագել բժիշկների և քաղաքացիների միջև. aravot.am
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել շտապ օգնության բժշկի եւ շտապօգնություն կանչած քաղաքացիների միջեւ։
Aravot.am-ի տեղեկություններով նոյեմբերի 5-ին Գ․Ա․-ն կեսգիշերն անց շտապօգնություն է զանգահարել, զանգից մոտ 1 ժամ հետո ժամանել են բժիշկները։ Շտապօգնության ուշ ժամանելու պատճառով Գ․Ա․-ի եւ բժշկի միջեւ վիճաբանություն է սկսվել։ Ապա բժշկուհուն, այսպես ասած՝ օգնության են հասել երկու տղամարդ, նրանցից մեկը բժշկուհու ամուսինն էր, որը «Հրազդան» Բ/Կ-ում շտապօգնության հերթապահ բժիշկ է։ Գ․Ա-ն իրավապահներին պատմել է, որ բժշկուհու ամուսնու հետ էլ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում վերջինս հարվածել է իր վզին եւ դեմքին։
Այս միջադեպին միջամտել է Գ․Ա․-ի որդին, բժշկուհու ամուսինը, ըստ Գ․Ա․-ի վարկածի, հարվածել է նաեւ որդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հարվածել է, թե՝ ոչ, մարմնական վնասվածքներ ստացել է, թե՝ ոչ, կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։
Իսկ ահա բժշկուհու ամուսնու պատմելով՝ Գ․Ա․-ն ու իր որդին են իրեն ծեծի ենթարկել իրենց բնակարանում, Գ․Ա․-ի որդին իր ձեռքում եղած դանակով սպառնացել է սպանել կնոջը օգնության հասած ամուսնուն։
Մեր տեղեկություններով, իրավապահները զբաղվում են այս միջադեպով, նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
2394 դիտում
19:38 21-06-2020
Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու բժիշկների 2-րդ խումբը
Այս բաժնից
661 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին