1193 դիտում
11:05 16-11-2021
ԱԺ-ն դռնփակ նիստ կանցկացնի ռազմագերիների և անհետ կորածների հարցերով
Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ-հինգերորդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների ու պահվող այլ անձանց ճակատագրի պարզման ու հայրենիք վերադարձնելու խնդիրների հարցով հրատապ քննարկում կազմակերպել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ առաջարկվել է նիստն անցկացնել դռնփակ:
Պատգամավորները 61 կողմ ձայնով ընդունեցին առաջարկը: Նիստին հարակից զեկուցողներ կլինեն իրավասու մարմինների ներկայացուցիչները:
Ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը. նրանք բոյկոտել են ԱԺ նոյեմբերի 16-ի նիստը:
Նմանատիպ նյութեր
586 դիտում
16:17 02-12-2022
ՀՀ ՄԻՊ-ը Ռիքերին է ներկայացրել ռազմագերիների և անհետ կորածների ընտանիքների խնդիրները
1342 դիտում
16:15 13-11-2014
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է ԿԽՄԿ-ին
Այս բաժնից
430 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
841 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում