211652_close_icon
views-count1773 դիտում article-date 16:06 08-12-2021

Առաջարկում եմ հրավիրել անհետ կորածների և գերիների ծնողներին և թեկուզ դռնփակ ֆորմատով պարզաբանել իրավիճակը. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոչ եմ անում ԱԺ նախագահությանը ուշադրություն հրավիրել ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ հավաքված գերիների և անհետ կորածների ծնողների պահանջի վրա։

Իշխող խմբակցությունը իշխանության է եկել քաղաքացուն ուղղված «մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով, հիմա եկել են երկրի տերերը և պահանջում են պատասխանատվություն և պարզաբանումներ։

Առաջարկում եմ հրավիրել անհետ կորածների և գերիների ծնողներին և թեկուզ դռնփակ ֆորմատով պարզաբանել իրավիճակը։

Լռությունը լավագույն միջոցը չէ․ լռությամբ ավելի ենք սրում առանց այդ էլ սրված իրավիճակը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր