211652_close_icon
views-count3012 դիտում article-date 14:56 18-11-2021

Սյունիքի մարզի դժվարանցանելի հատվածներում կլինեն տաքացման կետեր. Անդրանիկ Փիլոյան

Սյունիքի սահմանամերձ բնակչությանը ցանկացած պահին օգնելու համար կան տրանսպորտային միջոցներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը: ԱԻ նախարարը նշեց, որ շարունակում է գործել Շուռնուխում տաքացման կետը, իսկ առաջիկայում տաքացման կետեր կտեղադրվեն նաև Վերին Խոտանանում և Երևան-Գորիս ճանապարհի՝ Տաթև տանող խաչմերուկում:

«Տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներ և տրանսպորտային միջոցներ, որոնք տեղափոխելու են մարդկանց խցանումների ժամանակ: Եղանակային անբարենպաստ պայմանների համար ունենք ամենագնացներ, որոնք երկու օրվա ընթացքում կտեղափոխենք Սյունիքի սահմանամերձ գյուղեր»,- ասաց Փիլոյանը:

Նմանատիպ նյութեր