211652_close_icon
views-count1180 դիտում article-date 21:55 18-11-2021

Կիրականացվեն կանաչ գյուղատնտեսության վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ

Եվրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսություն» ծրագիրը նպատակ ունի Հայաստանում խթանել կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսը։
        
Կանաչ գյուղատնտեսության շնորհիվ հողն ավելի արդյունավետ է կառավարվում և պահպանվում են շրջակա միջավայրն ու կենսաբազմազանությունը։ Կանաչ գյուղատնտեսության մեթոդների օգնությամբ բարելավվում է բերքատվությունը, այն սովորեցնում է՝ ինչպես հողը բերրի պահել և վանել վնասատուներին բնական միջոցներով։ Կանաչ գյուղատնտեսության միջոցով հնարավոր է ճիշտ արձագանքել փոփոխվող եղանակային պայմաններին և կրճատել ածխածնի արտանետումները, և ամենակարևորը՝ կանաչ գյուղատնտեսության արդյունքում ապահովվում է առողջարար գյուղատնտեսական մթերք։  
        
Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսությամբ զբաղվողների համար կազմակերպվում են դասընթացներ, աջակցություն է ցուցաբերվում ագրոտեխնոլոգիական ստարտափներին, իրականացվում են բերքի փառատոներ, գյուղատնտեսներին տրվում է մարքեթինգային խորհրդատվություն, ֆերմերներին տրամադրվում են գյուղտեխնիկա, սառնարանային պահեստներ, չորանոցներ, ջերմոցներ և այլն։ 
        
Առաջիկա օրերին կանաչ գյուղատնտեսությանը, դրա օգտակարությանն ու արդյունավետությանը նվիրված հանրային միջոցառումներ` Green Weekend-ներ, տեղի կունենան Երևանի խոշոր առևտրի կետերում՝ հանրության լայն շերտերին իրազեկելով կանաչ գյուղատնտեսության առավելությունների, օգտակարության մասին։ 
        
Ժամը 17:00-ից 21:00-ը Green Weekend-ներ կանցկացվեն նոյեմբերի 20, 21-ին Դալմա Գարդեն մոլում, նոյեմբերի 27, 28-ին՝ Երևան մոլում և կամփոփվեն դեկտեմբերի 4, 5-ին Մեգամոլում:
        
Միջոցառումների ընթացքում մոլերի այցելու փոքրիկները կկարողանան լինել հողագործության անկյունում, որտեղ կսովորեն և տեղում ինքնուրույն կփորձեն տնկել սերմեր, ջրել ու խնամել բույսերը և կիմանան, թե ինչպես է պետք հոգ տանել բնության մասին ու պաշտպանել շրջակա միջավայրը։

Իսկ ծնողները հնարավորություն կունենան ծանոթանալու կանաչ գյուղատնտեսությանը, որն ապահովում է առողջություն, պահպանում է բնությունը և աջակցում գյուղական համայնքների զարգացմանը:
        
Կանաչ գյուղատնտեսության մասին պատմող տեսահոլովակը հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/GAIAArmenia/videos/296358172008469/
 
Եվրոպական միության մասին
Եվրոպական միության անդամ պետությունները որոշել են միմյանց հետ կապել իրենց «նոու-հաուն», ռեսուրսները և ճակատագրերը: Նրանք միասին կառուցել են կայունության, ժողովրդավարության և կայուն զարգացման գոտի ՝ պահպանելով մշակութային բազմազանությունը, հանդուրժողականությունը և անհատական ազատությունները: Եվրոպական միությունը հանձն է առել իր նվաճումներն ու արժեքները կիսել իր սահմաններից դուրս գտնվող երկրների և ժողովուրդների հետ:

EU-GAIA ծրագրի մասին
ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) ֆինանսավորվում է Եվրամիության կողմից (9,7 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության (2 միլիոն եվրո) կողմից:

Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

EU- GAIA ծրագիրն աջակցում է կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես` Հայաստանի հյուսիսային մարզերում` Շիրակում, Լոռիում և Տավուշում: Ծրագիրն իրականացվելու է առաջիկա երեք տարվա ընթացքում: Ծրագրով ընտրված են հետեւյալ վեց գյուղատնտեսական արժեշղթաները՝ մրգերը, հատապտուղները, բանջարեղենը, հատիկաընդեղեն մշակաբույսերը, խոտաբույսերը եւ ոչխարաբուծությունը։
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք:
Էմմա Պետրոսյան, ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) ծրագիր
Հեռ/բջջ: +374 60 655 955; +374 +374 (0) 93 144 795;  էլ. փոստ: [email protected]
Facebook` European Union-GAIA Armenia
 

Նմանատիպ նյութեր