211652_close_icon
views-count15293 դիտում article-date 20:07 18-11-2021

Կայունության ապահովման համար ծայրահեղ պահանջված են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերը. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ Կոլեգիայի իր ելույթում անդրադարձել է նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի ձեռնարկած հարձակմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը, ՌԴ նախագահը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ դադարեցվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում, սակայն վերջին իրադարձությունները հայ-ադրբեջանական սահմանին «ցույց տվեցին, որ իրավիճակը տարածաշրջանում դեռևս մինչև վերջ չի հանդարտվել»:

«Կայունության ապահովման համար ծայրահեղ պահանջված են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ջանքերը, որպես կրակի դադարեցման ռեժիմի ու խաղաղ բնակչության անվտանգության ապահովման երաշխավորի:

Անկասկած, աճում է նաև ռուսական դիվանագիտության դերը Ադրբեջանի ու Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորման ջանքերը շարունակելու առումով»,- ասել է ՌԴ նախագահը:

Նմանատիպ նյութեր