2396 դիտում
17:28 19-11-2021
Լավրովն անդրադարձել է ԼՂ հարցով եռակողմ հանդիպման հնարավորությանը
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպումը կկայանա, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի կոնսենսուսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հանդիպման համար անհրաժեշտ է կոնսենսուս, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հանդիպել, համաձայնվեն դրա հետ»,-ասել է Լավրովը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև շփումներ դեռ պլանավորված չեն: Նրա խոսքով, եռակողմ շփումների համար անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունը և պատրաստակամությունը:
Նմանատիպ նյութեր
1042 դիտում
22:03 10-11-2023
ՀՀ վարչապետն անդրադարձել է Գրանադայի հանդիպման բաց թողնված հնարավորությանը
6561 դիտում
21:19 22-10-2020
ՀՀ վարչապետն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությանը
Այս բաժնից
376 դիտում
16:47 21-10-2024
Ո՛չ տարածք ենք տվել, ո՛չ էլ ստացել ենք․ Մհեր Գրիգորյան
460 դիտում
16:35 21-10-2024
Մենք Մհեր Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, նա կկանգնի դատարանի առջև. Չալաբյան
427 դիտում
16:21 21-10-2024
Արգելվում է ինքնագլոր վարել թունելներում, թաց ծածկույթ ունեցող ճանապարհներին. սահմանվել են կանոններ