Նոյեմբերի 21-ին Հայփոստի կոնտակտային կենտրոնը, կայքէջը, սոցհարթակներով սպասարկումը հասանելի չեն լինի
Տեխնիկական վերազինմամբ և պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ին Հայփոստի կոնտակտային կենտրոնը, կայքէջը և սոց.հարթակներով սպասարկումը հասանելի չեն լինի:
Չեն գործի նաև Երևանի թիվ 0042 և 0010 փոստային բաժանմունքները:
«Մեր մասնագետները մշտապես աշխատում են ծառայությունների և սպասարկման որակի բարելավման ուղղությամբ: Շնորհակալ ենք ըմբռնումով մոտենալու համար»,- հայտնում են «Հայփոստ»-ից: