Բարձր անցողունակությամբ սանիտարական մեքենա` անհրաժեշտ բժշկական պարագաներով` Կապան խոշորացված համայնքին
Բարձր անցողունակությամբ սանիտարական մեքենա է հատկացվել անհրաժեշտ բժշկական պարագաներով` Կապան խոշորացված համայնքին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարութունից:
Սյունիքի մարզում Առողջապահության նախարարության իրականացրած կարիքի գնահատման արդյունքում`
Կապան խոշորացված համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին հանդ, Ծավ, Շիշկերտ բնակավայրերում բուժօգնության հասանելիությունն ապահովելու համար հատկացվել են առաջին օգնության հավաքածուներ, որոնցով բեռնված սանիտարական մեքենան ճանապարհվել է Սյունիքի մարզ։