18544 դիտում
23:08 31-07-2020
Երևանում թալանել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի Mercedes-ը, պատճառելով մոտ կես միլիոն դրամի վնաս
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 30-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Ժանետա Ջեյրանյանի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր Mercedes մակնիշի ավտոմեքենան կայանել է Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բակում և գողը կամ գողերը, օգտվելով դռան՝ բաց լինեու հանգամանքից, այնտեղից գողացել են դյուրակիր համակարգիչը, ինչի հետևանքով Ժ. Ջեյրանյանին պատճառվել է մոտ կես միլիոն դրամի վնաս:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1494 դիտում
19:50 17-02-2021
Ավտոլվացման կետից գողություն էին արել՝ պատճառելով 1 միլիոն 500 հազար դրամի վնաս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1929 դիտում
13:17 18-02-2014
Մուտքի դռան փականը բացելով պատճառելով մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս