211652_close_icon
views-count7109 դիտում article-date 16:30 23-11-2021

Կրեմլը հաստատեց. Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպումը կկայանա Սոչիում

Sputnik Արմենիան գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն նոյեմբերի 26-ին, Սոչիում։ Տեղեկությունը հաստատել է Կրեմլը։

«Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները»,–, հայտնում է Կրեմլը։

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ բանակցություններն ընթանալու են ՌԴ ղեկավարի նախաձեռնությամբ։ Նախանշված հանդիպումը կապվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հրադադարի և եռակողմ հայտարարության ստորագրման մեկ տարվա հետ։

Նշվում է նաև, որ նախատեսվում է դիտարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։ Նախատեսված են նաև Պուտինի և Ալիևի ու Պուտինի և Փաշինյանի առանձնազրույցները։

Նմանատիպ նյութեր