3297 դիտում
10:16 27-11-2021
Մի շարք համայքններում Փաշինյանի նշանակածներն են ղեկավարում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մի շարք համայնքներ այս պահին ոչ թե ընտրված համայնքապետերն են ղեկավարում, այլ վարչապետի կողմից նշանակված պաշտոնակատարները։ Ընտրված համայնքապետերի պաշտոնավարման ժամկետի լրանալուն պես վարչապետի Նիկոլ Փաշինյանը պաշտոնակատարներ է նշանակել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի գնահատմամբ՝ դա ոչ այլ ինչ է, քան վարչական լծակների չարաշահմամբ տեղական ինքակառավարման մարմինների ուզուրպացիա։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ համայնքապետի լիազորությունները ժամանակավորապես կատարողն ավագանու անդամներից պետք է նշանակվի։
Ընտրական օրենսգրքի դրույթին լավատեղյակ մասնագետներեն էլ ասում են, որ մինչև համայանքապետի լիազորությունների ավարտը կառավարությունն արդեն պետք է նոր ընտրություններ նախաձեռներ, որպեսզի մեկի պաշտոնավարման ավարտը համընկներ մյուսի պաշտոնավարումը ստանձնելու հետ։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Փաշինյանը պատահական չէ, որ մի շարք համայնքներում, որտեղ ընտրություններ են անցկացվել կամ անցկացվելու, պաշտոնակատարներ է նշանակել։
«Յուրօրինակ քաղաքականություն է, որպեսզի իր նշանակած մարդիկ մինչև ընտրությունները կարողանան եղանակ փոխել, իրենց ձեռքին լծակներ ունենան՝ ազդելու քաղաքացիների ընտրության վրա։ Ի՞նչ եղավ Գյումրիում. օրինակ՝ Փաշինյանի կողմից նշանակված անձը եկավ, ստանձնեց պաշտոնն ու միանգամից 5 հոգու ազատեց աշխատանքից՝ հասկացնելով, որ ով թպրտալ փորձի, նույն ճակատագիրը նաև իրեն է սպասվում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց նա։
Իշխանությունը, փաստորեն, հատկապես այն համայքններում, որտեղ ընդդիմության թեկնածուներն են պաշտոնավարում, անում է հնարավորը լծակներ բանեցնելու ու յուրայինների միջոցով տեղական մարմիններում իր դիրքերն ամրապնդելու, սեփական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1403 դիտում
12:15 10-04-2015
Ես Վրաստանը կուլիսների հետևից չեմ ղեկավարում. Իվանիշվիլի
1645 դիտում
19:52 12-09-2015
Twitter-ի օգտատերերը կատակում են, թե Բրիտանիայի ընդդիմությունը ղեկավարում են Թոմն ու Ջերին
Այս բաժնից
1357 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
844 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»