6114 դիտում
16:46 28-11-2021
Վրաստանում կարգելեն ծխելը տաքսիներում ու մասնավոր ավտոմեքենաներում. տուգանքի կենթարկվեն նաև ծխող ուղևորները
Sputnik Արմենիան գրում է. Վրաստանում մտադիր են արգելել ծխելը տաքսիներում և մասնավոր ավտոմեքենաներում։ «Ծխախոտի դեմ պայքարի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները քննարկվելու են նոյեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում։ Իսկ խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում այն կներառվի գարնանը։ Տեղեկությունը հայտնում է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։
Նոր օրենքով ծխելը կարգելվի մասնավոր մեքենաներում և տաքսիներում, եթե ավտոմեքենայում անչափահասներ լինեն։ Օրենքի խախտման դեպքում նախատեսվում է տուգանք 200 լարիի (մոտ 65 դոլար) չափով։ Ընդ որում, տուգանքի կենթարկվեն ինչպես ծխող վարորդները, այնպես էլ ծխող ուղևորները։
Հիշեցնենք, որ Վրաստանում հակածխախոտային նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել 2017 թվականից։ Այստեղ արդեն ավելի քան երեք տարի արգելված է ծխախոտի օգտագործումը հասարակական վայրերում և հանրային տրանսպորտում։

Նմանատիպ նյութեր
2523 դիտում
19:10 28-11-2014
Երթուղային տաքսիներում տեղ գտած զվարճալի հայտարարությունները. ֆոտոշարք
1219 դիտում
15:11 22-06-2023
Եթե տաքսիներում չլինի անկանխիկ վճարման հնարավորություն քաղաքացին կարող է չվճարել և գնալ. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
544 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
649 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
991 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը