1579 դիտում
09:26 30-11-2021
Խոչընդոտել են ընդդիմադիր թեկնածուի քարոզարշավը․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, դեկտեմբերի 5-ին սպասվող Արթիկ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների քարոզարշավն այնքան էլ հարթ ընթացք չունի, ավելին՝ ինչքան մոտենում է ընտրության օրը, նախընտրական լարվածությունն աստիճանաբար մեծանում է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն ամեն ինչ անում են ընդդիմադիր թեկնածուների իրավունքները սահմանափակելու համար և ամեն կերպ խոչընդոտում են նորմալ քարոզարշավի իրականացմանը։ Մասնավորաբար, օրերս Արթիկ խոշորացված համայնքի մեջ մտնող Պեմզաշեն համայնքում ՀՅԴ թեկնածու Հակոբ Մաթիլյանի կողմից պատվիրված քարոզչական պաստառները գովազդային ընկերության կողմից փակցնելու գործընթացն անձամբ խոչընդոտել է այդ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, որը Արթիկի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարն է, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուն: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա նշել է, թե «իմ գյուղում, բացի իմ պաստառից, այլ թեկնածուի պաստառ չի փակցվելու»։
Նշենք, որ մեր ունեցած տեղեկություններով, Մաթիլ յանի թիմից տվյալ պահին ոչ ոք չի եղել դեպքի վայրում, իսկ պաստառներն այդպես էլ չեն փակցվել։ Մենք զանգահարեցինք Հակոբ Մաթիլյանին, ով հաստատեց, որ Պեմզաշեն համայնքում իսկապես նման դեպք է տեղի ունեցել: Մեր այն հարցին, թե արդյոք դիմե՞լ են իրավապահ մարմիններին, Մաթիլյանը նշեց, որ այդ մասին ինքը հայտարարել է հեռուստատեսությամբ՝ քարոզարշավի շրջանակներում իրեն հասանելիք եթերաժամին:
Ըստ թեկնածուի, իր հրապարակային հայտարարությունը պետք է որ պատկան մարմինները դիտարկեին որպես հաղորդում քարոզարշավը խոչընդոտելու մասին, սակայն մինչ այժմ որևէ արձագանք չկա»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1246 դիտում
13:15 26-05-2015
Թուրքիայում կրակել են ընդդիմադիր կուսակցության թեկնածուի վրա
3551 դիտում
10:34 25-01-2017
ՀՀԿ-ի քարոզարշավը անձամբ վարչապետն է անցկացնելու. «Փաստ»
2221 դիտում
10:19 19-07-2019
Արցախում լայն կոնսոլիդացիա է խմորվում մեկ թեկնածուի շուրջ. նրա անունը պարզ կլինի աշնան վերջին․ «Փաստ»
Այս բաժնից
1345 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
841 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»