211652_close_icon
views-count2321 դիտում article-date 21:06 01-12-2021

France Football-ի խմբագիրը չի բացառել, որ Լևանդովսկին կստանա «Ոսկե գնդակը»

France Football-ի գլխավոր խմբագիր Պասկալ ֆերեն անդրադարձել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին «Ոսկե գնդակ» շնորհելու հնարավորությանը՝ 2020 թվականի համար:
 
Արարողության ժամանակ, որտեղ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին ստացավ «Ոսկե գնդակ-2021»-ը, արգենտինացին լեհին ասաց. «Քեզ պետք է շնորհեն «Ոսկե գնդակը» 2020-ի համար: Բոլորն էլ գիտեն, որ նախորդ տարի դու ես հաղթել»:
 
«Մեսիի խոսքերը գեղեցիկ էին և խելամիտ: Չպետք է հապշտապ որոշումներ կայացնել: Մենք կարող ենք այդ մասին մտածել և միևնույն ժամանակ պետք է հարգենք «Ոսկե գնդակի» պատմությունը, որը հիմնված է ընտրության վրա:
 
Մենք չենք կարող վստահ լինել, որ Լևանդովսկին նախորդ տարի կնվաճեր «Ոսկե գնդակը», քանի որ քվեարկություն չի եղել: Բայց անկեղծ ասած, նախորդ տարի Լևանդովսկին հաղթելու հիանալի շանսեր ուներ», ասել է Ֆերեն:

Նմանատիպ նյութեր