211652_close_icon
views-count2630 դիտում article-date 00:03 02-12-2021

Իտալիայի առաջնություն. «Ռոման» հերթական պարտությունը կրեց

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվել էր «Բոլոնիա»-ին:

«Բոլոնիա»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց առաջին կեսի 35-րդ րոպեին խփած միակ գնդակի շնորհիվ հաղթանակի հասնել. աչքի ընկավ շվեդ կիսապաշտպան Մատիաս Սվանդբերգը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնաց 5-րդ տեղում և ունի 25 միավոր: Առաջատարը 35 միավորով «Նապոլի»-ն է:

Նմանատիպ նյութեր