211652_close_icon
views-count1291 դիտում article-date 21:58 02-12-2021

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ նախագահ Թաթուլ Մանասերյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանին:

Հանդիպմանը խոսվել է երկրում տիրող իրավիճակի, առկա ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների մասին: Այդ համատեքստում Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է իրենց նկատառումներն ու մոտեցումները, ինչպես նաև կազմակերպության գործունեության ուղղություններն ու ծրագրերը:

Անդրադարձ է եղել նաև պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, այդ համատեքստում ընդգծվել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ ապահովելու հավասարակշռված կառավարման համակարգ, հակակշիռների ու զսպումների գործուն մեխանիզմներ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր