2074 դիտում
09:25 03-12-2021
Վաղարշակ Հարությունյանին ՌԴ դեսպան նշանակելը ձգձգվում է. իշխանությունն ունի այլընտրանքային թեկնածու․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ մամուլը գրում է, թե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն առաջիկա օրերին կնշանակվի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ավելին` նրա ագրեմանը հաստատվել է, պարզվում է` իրականությունը բոլորովին այլ է:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Վաղարշակ Վառնազիչի նշանակման հարցը ձգձգվում է, իսկ ագրեմանը չկա ու չկա: Իշխանությունը մտավախություն ունի, որ նրա ագրեմանն այդպես էլ չեն հաստատի ՌԴ-ում: Ուստի` արդեն իսկ այլընտրանքային թեկնածու են գտել` որպես «բոյեվոյ զապաս»:
Այսպիսով` ՌԴ-ում Վաղարշակ Հարությունյանի փոխարեն` հայաստանյան իշխանությունը մտադիր է ներկայացնել ՀՀ վարչապետի խորհրդական դարձած Իրանում ՀՀ նախկին դեսպան Արտաշես Թումանյանի թեկնածությունը: Իհարկե, դժվար է ասել, որ նա լավագույն տարբերակն է, սակայն վերին օղակներում համապատասխան կադր չեն գտնում, որին դեմ չի լինի Ռուսաստանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2756 դիտում
23:33 24-01-2021
Արմեն Վարդանյան. ԱՄՆ-ում Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելը ամենամեծ անմեղսունակությունը կլինի
3638 դիտում
10:20 11-05-2018
ՌԴ «մարդը». Արցախում ՀՀ Պնախարարի պաշտոնում տեսնում են Վաղարշակ Հարությունյանին. «Ժամանակ»
3208 դիտում
16:38 23-08-2019
ՀՀ նախագահի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը
Այս բաժնից
1345 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
841 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»