2060 դիտում
16:19 03-12-2021
Լեյշմանիոզ հիվանդությունը հանրային առողջապահության գերակա խնդիրներից է ամբողջ աշխարհում. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ անցկացվել է հանդիպում-խորհրդակցություն՝ ՍԱՏՄ մասնագետ-անասնաբույժների, Երևանի քաղաքապետարանի, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի, մի շարք անասնաբուժական կենտրոնների, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հանդիպման օրակարգում թափառող կենդանիներից մարդկանց անցնող՝ զոոնոզ, հիվանդությունների, մասնավորապես՝ լեշմանիոզի կանխարգելման ու դրա դեմ պայքարի հարցում համագործակցության ու փոխօգնության հարցն էր:
Գեորգի Ավետիսյանը խիստ կարևորել է լեյշմանյոզ հիվանդության համալիր վերահսկողության, լեյշմանիոզի նկատմամբ շների հետազոտությունների և, հայտնաբերման պարագայում, դրանց քնեցման հարցը: Նա նշել է, որ ներկայումս այս հիվանդությունը հանրային առողջապահության գերակա խնդիրներից է:
Քաղաքապետարանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրելեն արդիական վերջին սերնդի թեստերի օգտագործման ու հնարավորինս ճշգրիտ ախտորոշման խնդիրը՝ շներին հանիրավի քնեցնելը բացառելու նպատակով:
Մի հարցում համամիտ էին բոլորը. վարակի աղբյուրի հայտնաբերման և վերացման, հիվանդության հետագա տարածման կանխարգելման նպատակով՝ անհրաժեշտ է իրականացնել առավել նպատակաուղղված և համալիր միջոցառումներ:
Տեղեկատվություն. աշխարհում լեշմանիոզ հիվանդության վարակման ռիսկի ենթակա է մոտ 350 մլն. մարդ: Ավելի քան 98 երկրում ամեն տարի արձանագրվում է լեյշմանիոզի 2 մլն դեպք: Աշխարհում այս հիվանդությամբ վարակված է գրեթե 14 մլն. մարդ: Լեյշմանիոզի փոխանցումը տեղի է ունենում մլակների միջոցով, որի աղբյուրը տարբեր կենդանիներն են՝ հիմնականում հիվանդ շները և կրծողները, իսկ որոշ ձևերի ժամանակ` մարդը: Մարդկանց ընկալունակությունը վարակի նկատմամբ բարձր է, ավելի հաճախ հիվանդանում են երեխաները:
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը