1528 դիտում
12:20 04-12-2021
Ռուսական «РОСДОРНИИ» ինստիտուտը հետաքրքրված է ՀՀ-ի ճանապարհաշինարարական շուկայով
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ռուսական «РОСДОРНИИ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը։
«РОСДОРНИИ» ինստիտուտը Ռուսաստանի ճանապարհաշինության բնագավառում հայտնի կազմակերպություն է և մասնագիտացած է տրանսպորտային պլանավորման, ավտոճանապարհների զարգացման, շինարարատեխնիկական փաստաթղթերի մշակման, նախագծման և այլ աշխատանքներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Հեռանկարային է համարվել գործակցությունը ճանապարհաշինության, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման հարցերում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա քննարկումների միջոցով հստակեցնել համագործակցության կոնկրետ ուղղությունները և օգտագործել առկա ներուժը ոլորտը զարգացնելու համար:

Նմանատիպ նյութեր
1357 դիտում
16:55 27-05-2019
Ապրանքների վերամշակում, նավթամթերքի վաճառք. Ղազախական ընկերությունները հետաքրքրված են հայկական շուկայով
6088 դիտում
08:45 01-08-2015
ՏՄՊՊՀ-ն զբաղվում է բանանի շուկայով, որտեղ մենաշնորհը ԴԱՀԿ պետի անվան հետ կապվող ընկերությանն է. ՀԺ
Այս բաժնից
646 դիտում
21:24 27-12-2024
Կմոդելավորվի Դեբեդ գետի հետագա վարքը
553 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ
1417 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում