211652_close_icon

Արցախում հրազենային վիրավորումից 19-ամյա զինծառայող է մահացել․ ՊԲ

views-count17280 դիտում article-date 01:09 06-12-2021

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել  ՊԲ ժամկետային զինծառայող  2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը:

Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն:

ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին:

Նմանատիպ նյութեր