2417 դիտում
09:37 08-12-2021
Պատգամավորների օգնականները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից է եղել նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը: Նա, հիշեցնենք, ըստ ԱԱԾ-ի՝ ուղիղ մեկ տարի առաջ տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության եւ Ազգային ժողովի շենքեր ներխուժման գործով էր անցնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Վարդանյանն ընդգծեց՝ ինքն այդ գործի հետ որեւէ առնչություն չունի:
«Ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ. գործ են հարուցել, բայց մի տարվա մեջ ոչ մի անգամ հարցաքննության չեն կանչել»,- նշեց նա: Վարդանյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ հնարավոր է արդյոք, որ իշխանության ներկայացուցիչները նոյեմբերի 9-ի դեպքերից հետո մինչեւ օրս «ատամ ունեին» ու երեկ նաեւ դրա համար են, այսպես ասած, վրեժ լուծել: «Դե քանի հատ ատամ ունեն, եթե պետք լինի, հերթով կքաշենք, մինչեւ անատամ դառնան»,- արձագանքեց նա:
Մեր ունեցած տեղեկություններով՝ իշխանականները Վարդանյանի մասնակցությամբ միջադեպի մասին, այնուամենայնիվ, չեն մոռացել: Ավելին, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ուղղակի մեղադրանք է հնչեցրել «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, թե խուլիգանական արարք թույլ տալու ու սպանության փորձ իրականացնելու մեջ մեղադրվող մարդուն բերել, օգնական են նշանակել։
«Մարդն անցնում է քրեական գործով, այն էլ՝ սպանության փորձ իրականացնելու հատկանիշներով։ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է նաեւ «Ազատություն» ռադիոկայան ներխուժելու մեջ։ Բայց ոչ թե Գերասիմը, այլ նրա շեֆերն են մեղավոր։ Նա այս պատմություն մեջ մի բանում է մեղավոր, որ ազատ քայլում է ԱԺ միջանցքում, ու իրեն թվում է, թե կատարել է իր բաղձալի երազանքը, այն է՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձ է իրականացրել կամ փորձել «Ազատության» խմբագրությունը ջարդուփշուր անել։ Բայց, ո՛չ, սա ինստիտուտ է, այստեղ նա պետք է գլուխը կախ քայլի»,- հարցազրույցի ժամանակ ասել է Հակոբյանը։
Համեմատության համար նշենք, որ իշխանական պատգամավորների օգնականների շարքերում նույնպես անձինք կան, որ լրատվամիջոցների վրա են հարձակվել, բռնության կոչեր հնչեցրել, ոչ համաչափ գործողություններ իրականացրել ու հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այդ ամենից հետո, սակայն, նրանք նույնպես ԱԺ-ում աշխատանքի են անցել։ Նրանցից է, օրինակ, «Հեղափոխության պահապաններ» խմբի անունից հանդես եկող Հայկ Ստեփանյանը, որ սեպտեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական է նշանակվել։
Ստեփանյանը, հիշեցնենք, համախոհների հետ «Հայելի» մամուլի ակումբի վրա ձվային «արշավ» էր իրականացրել։ 2020-ի մարտին էլ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երեւում էր՝ ինչպես են «Հեղափոխության պահապանները» Փաշինյանին քննադատած մի տղամարդու ստիպում ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանից։ Այնպես որ, ընդդիմությանը մեղադրելուց առաջ թերեւս պետք է մաքրեն նաեւ սեփական թիմը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1030 դիտում
13:27 22-02-2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների օգնականները հունվարին պարգևավճար չեն ստացել. պարզաբանում
2374 դիտում
09:11 23-10-2014
Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. Ժողովուրդ
3994 դիտում
09:35 18-08-2016
Կադաստրի պետական կոմիտեն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը