2479 դիտում
10:47 08-12-2021
Կվերադառնա՞, վերջապես, մեր հարևան երկիրը կառուցողական դաշտ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանական կողմը հրաժարվեց դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայանալիք ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ իր նախարար Ջեյհուն Բայրամովի նախապես պլանավորած հանդիպումից: Պաշտոնական Բաքուն իր այդ քայլը պայմանավորեց հայ պատգամավորների՝ Արցախ կատարած այցով: Այդ մասին հաղորդագրություն տարածեց նաեւ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ պատճառաբանելով, որ աննպատակահարմար են համարել հանդիպմանը մասնակցել, քանի որ ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Արցախի Հանրապետություն:
այց Ստոկհոլմում հանդիպումից հրաժարվելու հիմնավորման մեջ ՀՀ ԱԺ պատգամավորների այցի հանգամանքը դնելն այնքան էլ համոզիչ չէր, դա ուղղակի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հերթական քաղաքական գործընթացից խուսափելու առաջնային նպատակ էր հետապնդում:
Ստոկհոլմի հանդիպման առաջարկը եղել էր Մինսկի խմբի համանախագահների կողմից, եւ պատահական չէ, որ հենց վերջիններս ափսոսանք հայտնեցին հանդիպման ձախողման համար: Այս փաստը կրկին խոսում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման մասին:
Այս միտումները փաստում են, որ հենց Ադրբեջանն ու Թուրքիան են խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության եւ համագործակցության դարաշրջանի բացմանը, եւ այդ գործընթացն անժամկետ կհետաձգեն, եթե չհրաժարվեն միջազգային նորմերին հակասող ու հարեւան պետությունների սուվերենության, ինքնիշխանության դեմ ուղղված առավելապաշտական նկրտումներից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1267 դիտում
09:00 21-01-2025
Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
997 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»