211652_close_icon
views-count70406 դիտում article-date 11:25 10-12-2021

Կասկադյորական ավտովթար Երևանում. 19-ամյա վարորդը Mazda-ով Ծերեթելիի խաչմերուկում տապալել է ծառն ու կիսակողաշրջված վիճակում հայտնվել ուսումնական կենտրոնի սանդուղքների վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Արմեն Անդրեասյանը իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի Ծերեթելիի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել  ծառին, արմատից կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ հայտնվել «Բռավո» ուսումնական կենտրոնի մուտիք մոտ, կոտրելով ցուցանակն ու գովազդային վահանակը և կիսակողաշրջված վիճակում հայտնվել նկուղ տանող սանդուղքների վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Պարեկներ Մերի Վառյանն ու Արամ Դանիելյանը սահմանազատել են տարածքը:

Փաստի առթիվ  Ա. Դանիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր