211652_close_icon
views-count8916 դիտում article-date 20:01 11-12-2021

Ադրբեջանցիները կրակել են Ամարասի հովտում աշխատող սարուշենցիների ուղղությամբ. տրակտորը մնացել է դաշտում

Դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։ Այս  մասին հայտնում են համայնքի ֆեյսբուքյան էջում:

«Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։

Այսօր դեկտեմբերի 11-ին նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստներին, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում:  Բարեբախտաբար մարդկային կորուստներ և վիրավորներ չկան»,- հայտնում են ֆեյսբուքյան էջում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր