211652_close_icon
views-count3771 դիտում article-date 20:33 11-12-2021

Սինգապուրը հաստատել է Pfizer պատվաստանյութը 5 տարեկանից մեծ երեխաների պատվաստման համար

Սինգապուրի առողջապահության նախարարությունը հաստատել է Pfizer-BioNTech-ի պատվաստանյութով 5-ից 11 տարեկան երեխաների պատվաստումը։ Այս մասին հայտնում է tass.ru-ն՝ վկայակոչելով The Straits Times թերթը։

«COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական խումբը հաստատել է պատվաստումների փորձագիտական ​​հանձնաժողովի առաջարկությունները՝ այս տարիքային խմբի երեխաների իմունիզացիայի համար դեղամիջոց ընդունելու վերաբերյալ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Ակնկալվում է, որ պատվաստումները կսկսվեն ամսվա վերջին։

Փորձագետները կարծում են, որ «առավելությունները գերազանցում են երեխաների համար վտանգները, հատկապես` վիրուսի շարունակական տեղական փոխանցման եւ օմիկրոն շտամի առաջացման ֆոնին»,- նշել են առողջապահության նախարարությունում:

Նախարարությունից պարզաբանել են, որ պատվաստումները կիրականացվեն առաջին եւ երկրորդ պատվաստումների միջեւ 21 օր ընդմիջումով։

Մինչ օրս Սինգապուրի բնակիչների 87 տոկոսն է լիովին պատվաստվել, կամ նրանց 96 տոկոսը, ովքեր տարիքային կամ առողջական պատճառներով կարող են պատվաստվել:

Նմանատիպ նյութեր