211652_close_icon
views-count2799 դիտում article-date 11:17 15-12-2021

Տիգրան Ուլիխանյանն առաջիկայում Լոռու մարզպետ կնշանակվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՎԾ-ի պետ Տիգրան Ուլիխանյանը, ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, առաջիկայում Լոռու մարզպետ կնշանակվի: Ուլիխանյանը, նշենք, ծնունդով Վանաձորից է, ու նրա՝ մարզպետ նշանակելու հարցը, ըստ երեւույթին, կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառված կլինի:

Լոռու մարզպետ, Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արամ Խաչատրյանն էլ ԱԻՆ-ին կտեղափոխվի՝ զբաղեցնելով փոխնախարարի պաշտոնը, որ Կարեն Սարուխանյանի հրաժարականից հետո թափուր է մնացել: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը Սարուխանյանին էլ առանց աշխատանքի չի թողնի, նա էլ առաջիկայում իր հարազատ մարզում պաշտոն կստանա՝ ստանձնելով Շիրակի փոխմարզպետի պաշտոնը:

Սարուխանյանն ու Խաչատրյանը, նշենք, 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներ էին, մտերիմ ընկերներ. խորհրդարանի միջանցքներում նրանց անընդհատ միասին կարելի էր տեսնել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր