1865 դիտում
20:30 17-12-2021
Վստահ եմ, որ ունակ ենք պայքարելու այս հավաքականների դեմ. Հենրիխ Մխիթարյան
Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունից հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին:
«Կարծում եմ՝ ամենահեշտ խումբը չէ, բայց մեզ կարող էին և ավելի բարդ մրցակիցներ բաժին հասնել: Իռլանդիային շատ լավ ենք ճանաչում և, կարելի է ասել, «շատ լավ» հիշողություններ ունենք: Շոտլանդիայի դեմ առաջին անգամ ենք խաղալու ,և… հեշտ չի լինելու: Ինչ վերաբերում է Ուկրաինայի հավաքականին, 1990- ականներին և 2000-ականներին մեր հավաքականը բազմիցս խաղացել է նրանց դեմ՝ անցկացնելով 8 հանդիպում, և չնայած վերջին շրջանում այս թիմի հետ չենք ընդգրկվել միևնույն խմբում, շատ լավ ենք ճանաչում ուկրաինացիներին: Կարծում եմ ու նաև վստահ եմ, որ ունակ ենք պայքարելու այս հավաքականների դեմ և անակնկալ մատուցելու նրանց: Եթե կարողանանք պահպանել մեր տեղը B լիգայում, արդեն իսկ վատ արդյունք չի լինի»,- ասել է Մխիթարյանը:
Դեկտեմբերի 16-ին` շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Ազգերի Լիգայի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց B լիգայի առաջին խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուկրաինայի հավաքականները:
Հանդիպումները կկայանան 2022 թ. հունիսին և սեպտեմբերին: Վերջնական խաղացանկը կհաստատվի դեկտեմբերի 17-ին:

Նմանատիպ նյութեր
3360 դիտում
20:03 15-11-2021
Վստահ եմ, որ կվերադառնամ Դորտմունդ․ Հենրիխ Մխիթարյան
Այս բաժնից
1111 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1714 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում
1729 դիտում
18:09 12-10-2024
Վաղն առավոտյան որոշում կկայացնենք՝ Հյս. Մակեդոնիայի հետ խաղին Սպերցյանը կմասնակցի՞, թե՝ ոչ. Պետրակով. ArmSport.am