42193 դիտում
15:38 22-12-2021
Ծնունդդ շնորհավոր, լեգենդ դարձած Վարդան Ալոյան. Մամիկոնյանց 2 շենք պատին փակցվեց հերոսի անունով հուշատախտակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին...
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, այս խոսքերն էին հաճախակի կրկնում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 2-րդ շենքի բակում հավաքված քաղաքացիները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենքի պատին փակցվել է նույն շենքում բնակվող Վարդան Աշոտի Ալոյանի զինվորական նկարով հուշատախտակը, ով Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակվեց ու ողջ բակի բնակչության համար դարձավ լեգենդ:
Հուշատախտակի վրայից սպիտակ սավանն իջեցրեց հերոսի որդին, որից հետո հոգևորականի կողմից հնչեցվեց Տերունական աղոթք, ապա օծվեց հուշատախտակը:
Ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ ու բոլորը ասում էին. «Վարդանը դեռ մանուկ հասակից էր աչքի ընկնում իր հայրենասիրությամբ, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր: Իզուր չէր, որ նա թաղում համարվում էր «խաղաղության աղավնի»: Որտեղ նա էր լինում, ապա այդտեղ վեճերը նահանջում էին: Իրար դեմ ելած մարդիկ, ժողովրդի լեզվով ասած, դառնում էին ախպերներ:
Արցախյան 44-օրյա պատերազմում բազմաթիվ զինվորների է փրկել ու հիմա մենք, ճիշտ է, ցավում ենք նրա ու նրա նման բոլոր հերոսների մահը, բայց նաև հպարտ ենք, որ ճանաչել ենք Վարդանին, որ նրա հետ մի բակում մանկություն ու պատանեկություն ենք անցկացրել, որ նրանից փոքր սերնդի ներկայացուցիչները միշտ լավն են լսել:
Հիմա՝ հուշաքարի բացումից հետո, բոլորս այցելելու ենք Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ առյուծ ու արծիվ, լեգենդ դարձած քաջորդիների հետ նա նույնպես ամփոփված է այնտեղ՝ խնկարկելու ու ծաղիկներ խոնարհելու:
Ամեն անգամ այս կամարի տակով բակ մտնելիս հիշելու ենք նրան, ինչպես, որ հիշում ենք մեր շենքի մյուս լեգենդ դարձած հերոսներ, 1992թ.-ին նահատակված Դավիթ Արշակի Հովաննիսյանին ու 1995թ.-ին նահատակված, լեգենդ դարձած Արթուր Իշխանի Ադամյանին:
Այս օրն էլ նվիրելու ենք Վարդանին: Այսօր մեր թաղի լեգենդը, մեր թաղի հերոսը կդառնար 37 տարեկան:
Վարդան Աշոտի Ալոյանը ծնվել է 22․12․1984թ․ Երևանում։ Հաճախել է Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցը, որից հետո թիվ 9 ոսկերչական ուսումնարանը:
2002 թ. զորակոչվել է զինվորական ծառայության: Զորացրվել է 2004թ.-ին: Եղել է լավ զինվորական: Անսահման բարի, աշխատասեր, բոլորին հասնող անձնավորություն:
Միշտ ասում էր, եթե պատերազմ սկսվի, անպայման գնալու եմ: Կյանքից ավելի էր սիրում հայրենիքը։
Սեպտեմբերի 27-ից մեկնել է պաշտպանելու հայրենիքը, եղել է Ֆիզուլիյում: Վերջին զանգը եղավ հոկտեմբերի 14-ին՝ առավոտյան: Այդ օրը հայտնվում է շրջափակման մեջ ու պայքարում մինչև վերջ բոլորիս համար:
Հողարկավորվել է 2021-ի սեպտեմբերի 1-ին՝ Եռաբլուրում: Հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Հավերժ փառք ու պատիվ:
Մենք քեզ մի ամբողջ կյանք պարտք մնացինք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 185+
185+