1578 դիտում
10:25 25-12-2021
Քննարկումների նոր ձևաչափ. Ռուսաստանը տարանջատում է քաղաքական ու մարդասիրական խնդիրները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի նախաձեռնությամբ, երեկ Հայաստանից պատվիրակություն է մեկնել ՌԴ՝ մարդասիրական, մշակութային, կրոնական խնդիրների բարձրաձայնման հետ կապված:
Հայաստանի պատվիրակության մեջ ընդգրկված են հիմնականում ռուսական հանրության կողմից ընկալված մարդիկ: Պատվիրակության կազմում են՝ Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարինա Մխիթարյանը և անվանի կինռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների հանդիպումներն անցել են բարեհաջող և արդյունավետ, մասնավորապես մեր պատվիրակությունը կարողացել է տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում կարևորել մշակութային պահպանության արդիական խնդրները, պատմական ժառանգության ճշգրիտ պահպանման ու փոխանցման հնարավոր տարբերակները, գերիների առողջական վիճակի մասին ճշգրիտ տեղեկատվության ստանալու ձևաչափը:
Տեղեկացնենք նաև, որ Հայաստանի բանանգնացները մի քանի առանցքային հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որտեղ կարևորել են հումանիտարական խնդիրների հրատապ լուծումը և մարդասաիրական արժեքների տարանջատումը քաղաքական հարցերից: Հավելենք, որ հանդիպումների ժամանակ քննարկվել է նաեւ գերիների վերադարձի հարցը:
Նշենք, որ նմատաիպ ձևաչափերը դիվանագիտական ոլորտում խիստ կարևոր է, քանի որ կա հավանակնություն, որ ՀՀ կառավարության գործադրած ջանքերի հետ մեկտեղ հնարավոր է շոշափելի արդյունքներ ակնկալել և կարճ ժամանակահատվածում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5259 դիտում
23:16 12-05-2019
Բախման կետ՝ Աննա Իսրայելյանի հետ. Քաղաքականություն-բիզնես տարանջատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5473 դիտում
16:39 31-10-2016
ՊԵԿ-բիզնես երկխոսության նոր ձևաչափ Մաքսային համակարգում բարեփոխումների նոր փուլ է մեկնարկել
Այս բաժնից
1318 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»